ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՏՐԱՎԵԼ & ՏՈՒՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՎ ԶԵՂՉԵՐ ! ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ՈՒՂԵԳՐԵՐ, ԱՎԻԱՏՈՄՍԵՐ, ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ, ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ! ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՌՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐ ԴԵՊԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԴՈՒԲԱՅ - 850$; ՇԱՐԺԱ - 770 $ !!!! ՇՐԻ ԼԱՆԿԱ ՍԿՍՎԱԾ - 750$ -ԻՑ !!!! ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ ՍԿՍՎԱԾ - 500$-ԻՑ !!!! ԱՆԹԱԼԻԱ - 500$ !!! ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ԾԱՂԿԱՁՈՐ 1 ԱՆՁ + 3ՕՐ+3ԱՆԳԱՄՅԱ ՍՆՈՒՆԴ - 15.000 ԴՐԱՄ; 17.000ԴՐԱՄ; 18.000ԴՐԱՄ; 20.000ԴՐԱՄ........ԴԻԼԻՋԱՆ 1ԱՆՁ + 3ՕՐ - 20.000ԴՐԱՄ;22.000ԴՐԱՄ;25.000ԴՐԱՄ......ԱՂՎԵՐԱՆ 1ԱՆՁ + 3ՕՐ ՍԿՍՎԱԾ - 20.000ԴՐԱՄԻՑ .......ՋԵՐՄՈՒԿ 3ՕՐ+3ԱՆԳԱՄՅԱ ՍՆՈՒՆԴ ՍԿՍՎԱԾ - 20.000ԴՐԱՄԻՑ: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ԱՄԱՆՈՐՅԱ ՓԱԹԵԹՆԵՐ ......ԴԻՄԱՎՈՐԵՔ ԱՄԱՆՈՐԸ ՄԵԶ ՀԵՏ ! ԴԻԼԻՋԱՆ - ԻՄՊՈՒԼՍ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՓԱԹԵԹԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 4 ՕՐ 31.12.2012 - 03.01.2013թ. - 2 ԱՆՁ - 180.000ԴՐԱՄ, ԸՆՏԱՆԵԿԱՆ - 270.000ԴՐԱՄ, ՊԱՐԱԴԻԶ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՓԱԹԵԹԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 7 ՕՐ 31.12.2012 - 06.01.2013թ. - 1 ԱՆՁ - 267.000ԴՐԱՄ, 2 ԱՆՁ - 384.000ԴՐԱՄ ........ՇՏԱՊԵՔ ԶԱՆԶԱԳԱՐԵԼ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ ՀԵՌ: 060 503150; 010 565757 ; 099 565757; 095 565757 ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ !

Իսպանիա

Flag-of-Spain

Իսպանիան իսկական ռոմանտիկա է` միշտ հիացնող ու զարմացնող իր շքեղ տաճարներով, ոսկեգույն ավազի ու կապույտ երկնքի անկրկնելի համադրությամբ, իսպանական կրքոտ ֆլամենկոյով: Այստեղ հիացմունքից քարանում ես` տեսնելով Սագրադա Ֆամիլիա տաճարը, երբ այցելում ես Պրադո թանգարանը, Էլ Գրեկոյի տուն-թանգարանը կամ երբ տեսնում ես Գաուդիի եզակի հիասքանչ գործերը:

Իսպանիան գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում և զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու շուրջ 85%–ը, ինչպես նաև Միջերկրական ծովում և Ատլանտյան օվկիանոսում գտնվող մի քանի կղզիներ: 504,030 քառ. կմ տարածքով Իսպանիան Եվրոպական Միության տարածքով երկրորդ մեծ երկիրն է` Ֆրանսիայից հետո: Ցամաքային սահման ունի Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անդորրայի հետ, ինչպես նաև սահմանակցում է Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարին: Արևելքում երկրի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսի:

Ժամային գոտի. Երևանից հետ են երեք ժամով:
Կլիման. Չնայած կլիմայական գոտիների բազմազանությանը` գերակայում է մերձարևադարձային կլիմայական գոտին` մեզմ կարճ ձմեռներով ու չոր շոգ ամառներով: Տուրիստական այցերի համար լավագույնը մարտից հունիս ու սեպտեմբերից հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածներն են: Ծովափնյա շրջաններում կլիման շատ ավելի մեղմ ու հաճելի է. ձմռանը ջերմաստիճանը +10C–ից չի իջնում ու չի գերազանցում +32C–ը: Ծովափնյա հանգստի շրջանը հունիս-հոկտեմբերն է:
Քաղաքական կարգը. Իսպանիայի թագավորությունը 1978 թվից սահմանադրական միապետություն է, որտեղ երկրի գլուխ է կանգնած թագավորը, իսկ գործադիր իշխանությունը իրականացնում է կառավարությունը: Երկիրը բաժանված է 17 շրջանների, 50 ենթաշրջաններով: Բնակչությունը կազմում է շուրջ 46 մլն. մարդ: Պետական լեզուն իսպաներենն է, հիմնական դրամական միավորը` եվրոն:
Բոլոր տուրիստական կենտրոններում կան շուրջօրյա մթերային խանութներ, մինչդեռ հիմնականում խանութներն  աշխատում են 10-20 ժամ, ընդմիջումը` 13:30-16:30 : Արժույթի փոխանակման կետերն աշխատում են ժամը 09:00-14:00, կիրակին հանգստյան օր է:
Տեսարժան վայրերը.
Մադրիդը գտնվում է Պիրենեյան թերակղզու ամենակենրոնում` ծովի մակերևույթից 646 մետր բարձրության վրա: Քաղաքը հիմնադրվել էր էմիր Մուհամեդ I-ի կառավարման տարիներին (856-886թթ.), որը պատվիրել էր ամրոց կառուցել Մանսանարես գետի ձախ ափին: Ամրոցի համար քրիստոնյաներն ու մահմեդականները երկարուձիգ կռիվների մեջ էին, ինչն իր հետքն է թողել քաղաքի յուրահատուկ տեսքի վրա: Ըստ ավանդության քաղաքի սիրտը Պուերտո-դել-Սոլ հրապարակն է` երեք արձաններով ու հին փոստատնով (1768 թ.): Վերջինս զարդարված է քառակողմ շքեղ ժամացույցներով, որի հնչուն ձայնի տակ էլ մադրիդցիները դիմավորում են Նոր տարին: Հրապարակը զարդարում են քաղաքի խորհրդանիշները` արջն ու մորու ծառը: Գաբսբուրգների թաղամասը գեղեցիկ է իր նեղ ու անկանոն խաչվող փողոցներով, իսկ տները կառուցվել են հիմնականում 17-րդ դարում: Սյուներով շրջանակված Պլասա-Մայոր հրապարակը մի ժամանակ ծառայել է որպես շուկա, հետո իսպանական հայտնի կորիդայի անցկացման վայր, իսկ ավելի ուշ այստեղ են վառել ինկվիզիցիայի խարույկները: Ներկայումս հրապարակը հայտնի է Հացթուխի տնով ու Մսագործի տնով: Հրապարակի կենտրոնում է գտնվում ձի հեծած Ֆիլիպ 3–րդի արձանը: Պլասա Մայոր հրապարակի արևելյան կողմում է գտնվում Պլասա դե լա Պրովինսիա հրապարակը, որտեղի Սանտա Կռուս պալատում է գտնվում Իսպանիայի Արտգործ նախարարությունը: Մոտակայքում է գտնվում գեղատեսիլ Վիլիա հրապարակը` Քաղաքապետարանի գեղեցիկ շենքով (1640թ.), որը նախկինում ծառայել է որպես բանտ: Շրջակայքի միջնադարյան փողոցներում կարելի է տեսնել տասնյակ եկեղեցիներ ու պալատներ:
Պուերտա դե Տոլեդոն գտնվում է Մադրինի հնագույն թաղամասերից մեկում` Լա Լատինայում: Այս թաղամասում անպայման պետք է տեսնել Սուրբ Ֆրանցիսկ Մեծի տաճարը` հայտնի նկարիչների աշխատանքների հավաքածուով, հին ժամատունը, փոքր Վիստիլիաս զբոսայգին, որտեղից բացվում է Մադրիդի չքնաղ տեսարանը:
Թագավորական (Արևելյան) պալատը XVIII դարի պալատական չարտարապետության հիանալի օրինակ է: Սաբատինի ու Մավրիտանական այգիներով այս պալատը հիմա մասամբ բաց է այցելուների համար: Այստեղ են ապրել Իսպանիայի թագավորները XVIII դարում, իսկ հիմա կարելի է տեսնել նրանց կահույքը, կենցաղում օգտագործած իրերը, հագուստը, գորգերը, արձանիկներն ու արվեստի այլ գործեր: Պալատին մոտ է գտնվում Ալմուդենա տաճարը, որի համալիրի մեջ են մտնում Թագավորական զենքուզրահի թանգարանը, կառքերի, Արքայական դեղատունն ու Կառքերի թանգարանը:
Իսպանիայի հրապարակում աչքի են ընկնում 20–րդ դարի 50–ական թվականներին կառուցված Իսպանիայի տունն ու Մադրիդի աշտարակը, ինչպես նաև ազգային նշանակություն ունեցող Սան մարկոս եկեղեցին` կառուցված բարոկկո ոճով 1753թ.: Մոտակայքում են գտնվում մի քանի պալատներ, որոնք այժմ գործում են որպես թանգարաններ, ունեն գրադարաններ:
Գիշերային կյանքի սիրահարների համար Մադրիդը դրախտ է տարին տասներկու ամիս: Սանտա բարբարա հրապարակի շուրջ, Բիլբաո և Ալոնսո-Մարտինես հրապարակներում են կենտրոնացած մեծ թվով սրճարաններ, բիստրոներ, ռեստորաններ: Մոնկլոա թաղամասում կան մատչելի բարեր, որոնք սիրված են հատկապես ուսանողների կողմից: Թանկ ռեստորաններն ու ժամանցի վայրերը գտնվում են Ռեկոլետոս և Պրադո պողոտաների վրա:
Ալկալա դե Էնարես քաղաքը` Սերվանտեսի ծննդավայրը, հայտնի է 1498թ. հիմնադրված իր համալսարանով: Սան Դիեգոյի հրապարակի վրա գտնվող համալսարանը տպավորիչ է թե իր ճարտարապետությամբ, և թե պարունակությամբ. փոքրիկ բակեր, պատկերասրահներ, այգիներ: Քաղաքում կան բազմաթիվ փոքրիկ վանքեր ու եկեղեցիներ, պահպանվել է Սերվանտեսի տուն-թանգարանը:
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որ հիմնադրվել է մ.թ. երկրորդ դարում, ամբողջությամբ պահպանել է իր գոթական ոճի պատմական կենտրոնը և հսկայական քանակությամբ պատմական հուշարձաններ: Գլխավոր տեսարժան վայրը Մայր տաճարն է`նախկին կառուցված Յուպիտերի սրբատեղիում: Տաճարն ընդհանուր համալիրի մեջ է ընդգրկում նաև երեք պալատ:
Սիերա Նևադա լեռան լանջերին գտնվող հրաշագեղ Գրանադան միջնադարում եղել է Իսպանիայի վերջին մահմեդական թագավորության մայրաքաղաքը: Տեղի հնագույն Ալբասին թաղամասում է գտնվել մավրիտանական բերդը, մավրերի վերջին ապաստարանը, որը գրավվեց քրիստոնյաների կողմից: Այս բերդը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կոթողներից մեկը, այն մավրերի գեղարվեստի բարձրակետն է և Գրանադայում պահպանված եզակի օրինակը: Բերդն ունի շքեզ սրահներ, վերևից բացվում է հրաշալի տեսարան: Քաղաքի վերևի հատվածում է գտնվում սուլթանների նախկին ամառանոցն իր լողավազանով ու շատրվաններով: Այստեղ մոտակայքում է գտնվում Ֆուենտե Վակերոսը` մեծ բանաստեղծ Գաբրիել Գարսիա Լորկայի ծննդավայրը, պահպանվել է նաև ֆերման, որտեղ նա գրել է մի քանի բանաստեղծություններ:
Կանարյան կղզիները Իսպանիայի ինքնավար մարզն է, որը գնտվում է Պիրենեյան թերակղզուց 1500կմ, իսկ Աֆրիկյան մայրցամաքից` 100 կմ հեռավորության վրա: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը: Որոշ տեղեր անտառոտ են, մյուսները` լեռնային, երրորդներն էլ հիացնում են շքեղ ծովափերով: Կլիմայական պայմաններով պայմանավորված է կղզիների բուսականության բազմազանությունը:
Անդալուզիան Իսպանիայի հարավային հատվածն է, որտեղ կարելի է տեսնել հիանալի պահպանված պատմական հուշարձաններ` միջնադարյան ամրոցներ և XIդ. արաբական աշտարակներ, տաճարներ ու բնակատեղիներ` լեռնոտ շրջաններում: Այստեղ ամենատաք ծովն է, ամենաշոգ ու երկար ամառը, կորիդայի բազմաթիվ հրապարակներ: Անդալուզիան է , համարվում ֆլամենկոյի ծննդավայրը: Անդալուզիայի սիրտը Սեվիլիան է, որը հիացնում է հրեական, արաբական, գոթական մշակույթների համադրությամբ:

Ազգային խոհանոց.
Իսպանական խոհանոցը աշխարհի ամենամեծ բազմազանություն առաջարկող խոհանոցներից է: Սրա պատճառը երկրի աշխարհագրական, պատմական, կլիմայական տարբերություններն ու յուրահատկություններն են: Բուն իսպանական խոհանոցը իրականում հասարակ է: Հիմնական բաղադրիչներից են սոխը, սխտորը, քաղցր պղպեղն ու կանաչը: Համեմունքները օգտագործվում են չափավոր: Ցանկացած սրճարանում ու բարում, տարվա ցանկացած ժամանակ կարելի է գնել թափաս` որպես նախուտեստ կամ գարեջրի հետ թեթև ուտեստ: Հատկապես լավն են իսպանական գինիները, որոնք ունեն պետական հոգածություն: Իսպանիայում կան վաթսունից ավելի գինեգործական շրջաններ:

Օգտակար հեռախոսահամարներ.
Շտապ օգնություն - 061
Ոստիկանութուն - 092
Հրշեջ ծառայություն – 080

Իսպանիայի ուղեգրերի համար կարող եք կապվել Shahverdyan Travel-ի գրասենյակ և մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին:

Նկարներ

-Pont De L'assut De L'or- Bridge And The Agora In Construction
Alcazar De Segovia, Spain
Bossòst
City Walls Of Avila, Province Of Avila, Castile And Leon, Spain
Map-of-Spain
El Sardinero Beach, In Santander, Cantabria, Spain
Monastery Of San Lorenzo De El Escorial, Spain
Roman Theatre In Merida, Spain
 
English (US)Armenian (Հայերեն)Russian (Русский)
ՄԵՆՔ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ

franceitaly

spainczechia

turkeybulgaria
dubaisharjah
greece
croatia
indiasrilanka
egypttunisia
georgiaisrael

dominicamaldives

thailandbali

maltacrimea

ԵՂԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ